Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Արաբական երկրների հայկական համայնքները կարող են էական դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

09.03.2015, 11:39
Արաբական երկրների հայկական համայնքները կարող են էական դեր խաղալ իսլամական աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Արաբական երկրների հայկական համայնքները կարող են էական դեր խաղալ իսլամական աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով`այսօր արաբական աշխարհի միակ պետությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Լիբանանն է։

«Թուրքիայի իրականացրած քաղաքականությանը դիմակայելու համատեքստում Անկարայի հետ ունեցած հակասությունների պատճառով վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցն օգտագործվում է արաբական աշխարհում, հիմնականում` Մերձավոր Արևելքում,  Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես` Եգիպտոսում և Սիրիայում։ Սակայն մինչ օրս շատ մշուշոտ է նրանց կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը»,– ասել է Պետրոսյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, դիվանագիտական մեխանիզմների տեսանկյունից հայկական ռեսուրսները բավականին սահմանափակ են, հատկապես` արաբա–մուսուլմանական աշխարհում։

Այս համատեքստում, ըստ նրա, որոշակի արդյունքների հասնելու համար առանձնակի կարևորություն են ստանում այդ երկրների հայկական համայնքների դերն ու նշանակությունը, որոնք կարող են որոշակի միջոցառումներ անցկացնելու միջոցով այդ հարցը բարձրացնել մինչև խորհրդարանական քննարկումների մակարդակ։

«Սակայն վերջնական արդյունքը, այնուամենայնիվ, կախված կլինի բազմաթիվ նրբություններից, որոնց թվում են նաև նրանց հարևան երկրների դիրքորոշումները, Թուրքայի հետ հարաբերությունները և այլն, ինչը զգալիորեն կրճատում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունները»,– ասել է Պետրոսյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—