Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Արամ Ղազարյանը հրաժարական է տվել Լոռու մարզպետի պաշտոնից

02.06.2025, 15:34
Նրա հայտարարությունը հրապարակել է մարզպետարանի աշխատակազմը
Արամ Ղազարյանը հրաժարական է տվել Լոռու մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական է տվել։

Նրա հայտարարությունը հրապարակվել է մարզպետարանի աշխատակազմի Facebook-յան էջում։

Ստորև ներկայացնում ենք Ղազարյանի հայտարարությունն ամբողջությամբ․ 

«Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ 

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ 

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»։