Рейтинг@Mail.ru
1320
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Արարատ Միրզոյանը Սլովենիայի գործընկերոջ հետ պայմանավորվել է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը. ԱԳՆ

27.08.2024, 12:54
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը
Արարատ Միրզոյանը Սլովենիայի գործընկերոջ հետ պայմանավորվել է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։

Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումներն՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։