Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Օման
17.03.2026,
11:10
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։