Արցախը վաղ թե ուշ կդառնա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մասնակից. փորձագետ
04.06.2015,
21:07
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղ թե ուշ կդառնա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մասնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ասել է փորձագետ Անեժելա Էլիբեգովան «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղ թե ուշ կդառնա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մասնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ասել է փորձագետ Անեժելա Էլիբեգովան «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` չնայած Մինսկի խմբի ձևաչափը փոխելու ադրբեջանական կողմի հսկայական ցանկությանը` նրա բոլոր ձգտումները զուր են։
«Այսօրվա դրությամբ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության տարբերակներ չկան, և դրա անհրաժեշտությունը չկա»,– ասել է Էլիբեգովան։
Փորձագետը նշել է, որ այդպիսով Ադրբեջանը չի փորձում ինչ–որ բան շահել, այլ ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրը մշտապես գտնվի ուշադրության կենտրոնում։
«Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որովհետև գործընթացը ձգվում է երկար տարիներ, և առանձնապես առաջընթաց չկա»,– հավելել է փորձագետը։
Էլիբեգովայի խոսքով` առաջընթաց չկա հենց ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով, երբ գալիս է այս կամ այն հարցն ամփոփելու ժամանակը, Բաքուն կա՛մ հանդես է գալիս նոր մոտեցումներով, կա՛մ բոյկոտում է որոշումները, կա՛մ փոխում է դիրքորոշումը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-