Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արցախի ԱԱԾ. ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների Facebook-յան էջերը, կեղծ լուրեր են տարածում

27.12.2022, 12:01
Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում
Արցախի ԱԱԾ. ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների Facebook-յան էջերը, կեղծ լուրեր են տարածում
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում», - հայտնում են գերատեսչությունից:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:-0-