Հայաստանյան տնտեսության մեջ արգենտինական ներդրումների ծավալը շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում
08.07.2014,
14:41
Հայաստանյան տնտեսության մեջ արգենտինական ներդրումների ծավալը շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդույի հետ հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան տնտեսության մեջ արգենտինական ներդրումների ծավալը շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդույի հետ հանդիպման ժամանակ։
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահը կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում:
Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:
«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:
Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:
Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:-0-