Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի հռչակագրի տնտեսական հնարավորությունները

03.09.2025, 21:48
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի հռչակագրի տնտեսական հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հաղորդում է ԱԽ գրասենյակը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը: 

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: