Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Արշակյանը հայտնել է, հայկական ռազմաարդյունաբերական համալիրի կողմից զենքի սեփական նմուշի նախագծման մասին (ՎԻԴԵՈ)

08.04.2020, 17:40
Արշակյանը հայտնել է, հայկական ռազմաարդյունաբերական համալիրի կողմից զենքի սեփական նմուշի նախագծման մասին (ՎԻԴԵՈ)
Արշակյանը հայտնել է, հայկական ռազմաարդյունաբերական համալիրի կողմից զենքի սեփական նմուշի նախագծման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռազմաարդյունաբերական համալիրի հայկական ընկերությունները լիարժեքորեն նախագծել են զենքի սեփական մոդելը, այս մասին չորեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ռազմաարդյունաբերական արտադրանքի մի նմուշի, որը զրոյից արտադրվել է Հայաստանում:

«Ավելին քան վարչապետն է ասել, չեմ կարող տեղեկություն տալ այդ համակարգի մասին, միայն կարող եմ ասել, որ այդ համակարգն իր մեջ բազմաթիվ և բազմապրոֆիլ ուղղություններ է ներառում և բարձր տեխնոլոգիական գերժամանակակից արտադրանք է»,- նեշլ Է Արշակյանը: 

Նա ընդգծել է, որ նման գիտելիքների և համակարգերի համար ներուժը Հայաստանում կա, և դրանք նախագծվել են ամբողջությամբ Հայաստանում:

«Արտաքին շուկաներ դուրս գալու տեսանկյունից, մենք հիմա ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման ռազմավարության մեջ առանձին բլոկ ունենք, որը վերաբերում է միջազգային շուկաներ դուրս գալուն»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, ներկայումս գործիքներ են մշակվում, որոնք առաջիկայում ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվեն գործընկերներին և վարչապետին, ինչը թույլ կտա ներկայանալի լինել հայկական արտադրանքով արտերկրում: 

«Հիմա մենք աշխատանքի ակտիվ փուլ ենք մտել, բազմաթիվ պայմանագրեր արդեն իսկ ստորագրվել են Պաշտպանության նախարարության հետ, և աշխատակիցներն արդեն արտադրական գործընթացի մեջ ներառվեն:

Համաձայն 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կտրամադրվի մոտ 12,5 միլիարդ դրամ ՝ Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական երկիր-արտադրողի և արտահանողի ($ 1 - 499,37 դրամ): -0-