Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Արցախում պատերազմը չի լուծի Ադրբեջանի խնդիրները. քաղաքագետ

25.01.2016, 19:38
Արցախի պատերազմը չի լուծի Ադրբեջանի և ոչ մի խնդիր, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Արցախում պատերազմը չի լուծի Ադրբեջանի խնդիրները. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Արցախի պատերազմը չի լուծի Ադրբեջանի և ոչ մի խնդիր, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

 «Ռազմական հարձակումն ապրիորի չի կարող Ադրբեջանին ռազմական հաջողություն տալ։ Այդ երկրի «սրտով» կլինի միայն մեկ սցենար` բլիցկրիգ, այսինքն, կայծակնային պատերազմ, որի ժամանակ 5-7 օրվա ընթացքում կզավթվի ամբողջ Ղարաբաղը, ներառյալ լեռնային մասը, Հայաստանի սահման դուրս գալով և բնակչության արտաքսմամբ»,– ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, նման սցենարը հնարավոր չէ։

«Հիմնվելով այն տեղեկատվությանը, որը ես ստանում եմ Ադրբեջանում, նույնպես քիչ հավանական է, որ Ադրբեջանը կտրուկ իռացիոնալ քայլեր կատարի։ Այսպիսով, պատերազմի հավանականությունն այդքան մեծ չէ, թեև ոչինչ չի կարելի բացառել»,– ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ ռացիոնալ տեսանկյունից Ադրբեջանը չի գնա պատերազմի` երկրի ներքին լարվածությունը չավելացնելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-