Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Այս տարի նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան

23.04.2019, 16:58
Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։
Այս տարի նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի այգում հայ–ռուսական բարեկամության ծառուղու բացման ժամանակ։

«Կարող եմ ասել, որ այս տարի մենք ունենք այցեր և ոչ միայն ՌԴ նախագահինը։ Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի այցերը բավականին երկար ժամկետով են նախատեսվում, իսկ այն, ինչ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, դրանից հետո ընտրությունները, որոնք որ հետևեցին, զուտ տեխնիկական պատճառ է եղել։ Դուք շատ լավ գիտեք, որ շփումները երկու երկրների ղեկավարների միջև ամենահաճախակի և ամենաջերմ բնույթն են կրում», – ասաց Սիմոնյանը։–0–