Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը

04.09.2020, 14:22
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի․ նա այսօր երդվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ուրբաթ օրը Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ ամբիոնից երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը:

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության և խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հայտնել էր, որ հրաժարվում է պատգամավորական լիազորություններից ՝ առողջական խնդիրների պատճառով:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:

1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:

2005-2010 թթ. սովորել և ավարտելէ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտությանֆակուլտետիմիջազգայինհարաբերություններբաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ:

2012-2016 թթ. սովորել է ՀՀՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:

Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգայինգիտական ամսագրերում:

2011թ.-իցառ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատությաննախարարության «Իրավականկրթությանև վերականգնողականծրագրերիիրականացմանկենտրոն» ՊՈԱԿ-ում:

2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանումֆրանսիականքոլեջում։

2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ամուսնացած է, ունիերկու դուստր։-0-