Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2025թ․–ի սեպտեմբերին

16.09.2025, 13:40
Մենք պատրաստ ենք (ստորագրել) ցանկացած պահի և կոչ ենք անում Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այն չստորագրելու որևէ պատճառ չկա, ասել է նա։
ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2025թ․–ի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2025 թվականի սեպտեմբերին։

«Հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն ոչ թե 2026 թվականի առաջին կեսին, այլ 2025 թվականի վերջին կամ 2025 թվականի սեպտեմբերին», - հայտարարել է Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ «Մենք պատրաստ ենք (ստորագրել) ցանկացած պահի և կոչ ենք անում Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այն չստորագրելու որևէ պատճառ չկա», - ասել է նա։

Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2026 թվականի առաջին կեսին։ Նրա խոսքով՝ հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի վերջնական պայմանագիրը, Թուրքիան «արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»։