Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

01.07.2014, 13:08
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեծարգո պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում:

Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար: Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»,-ասված է
Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում։

Երգիչն ուղերձին հավելել է ձեռագիր մակագրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:-0-