Բաքուն ղարաբաղյան կարգավորման շուրջ որևէ առաջարկություն չի արել ԱԳՆ ղեկավարների` Փարիզում կայացած հանդիպման ժամանակ. Բալայան
04.02.2013,
19:47
Ադրբեջանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած փարիզյան հանդիպմանը որևէ առաջարկություն չի արել։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած փարիզյան հանդիպմանը որևէ առաջարկություն չի արել։
Այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը` հայկական կողմից ադրբեջանական առաջարկների մերժման վերաբերյալ։
«Բացի այդ, ադրբեջանական կողմը մինչ օրս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում չի տեղադրել այդ հանդիպման մասին նախարարների և համանախագահների կողմից համաձայնեցված մամուլի հնգակողմ հաղորդագրությունը։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը փորձում է մեզ ներկայացնել այդ հանդիպման սեփական մեկնաբանությունը»,– նշեց Բալայանը։
Նա ավելացրեց նաև, որ նույնը կատարվել է փարիզյան նախորդ հանդիպման վերաբերյալ համաձայնեցված մամուլի հաղորդագրության դեպքում։ «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ադրբեջանական կողմին այդքան բնորոշ սեփական հասարակական կարծիքի «աչքերին թոզ փչել»»,– նկատեց հայկական ԱԳՆ մամուլի քարտուղարը։
«Բայց մի հարցում Ադրբեջանի փոխնախարարը ճիշտ է` Հայաստանի արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը Փարիզում չէր տարբերվում ավելի վաղ հնչեցրածից։ Եվ դա բնական է` Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է համահունչ մնալ Մինսկի խմբի համանախագահների արտահայտած մոտեցումներին»,– ավելացրեց Բալայանը։
Այդ կապակցությամբ նա նշեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է հերքել կամ փորձում է ստուգել այն բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացնում են համանախագահները, ինչը կրկնվեց Փարիզի վերջին հանդիպմանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
ուրջ որևէ առաջարկություն չի արել ԱԳՆ ղեկավարների` Փարիզում կայացած հանդիպման ժամանակ. Բալայան