Բելառուսի խորհրդարանը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը սպասում է այս շաբաթ
15.12.2014,
18:49
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը կստացվի ընթացիկ շաբաթվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» երկուշաբթի հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի խորհրդարանի ստորին պալատն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը կստացվի ընթացիկ շաբաթվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» երկուշաբթի հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն։
«Պայմանագիրը դեռ չի ստացվել (խորհրդարան — խմբ.)», — ասաց Սամոսեյկոն։ Նա ավելացրեց, որ պատգամավորներն ակնկալում են, որ փաստաթուղթը քննարկման համար կստացվի այս շաբաթ։ «Մենք ակնկալում ենք, որ այն կստացվի նստաշրջանի փակումից առաջ», — ասաց զրուցակիցը։
Ի դեպ, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կայքում հրապարակված ժամանակացույցի համաձայն` դեկտեմբերի 17-ին ծրագրված է ներկայացուցիչների պալատի նիստ, իսկ 19-ին` նախատեսված է նիստ և նստաշրջանի փակում։ Վերին պալատնի նիստերը նախատեսված են դեկտեմբերի 18-ին և 19-ին։ --0--