Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԲՀԿ առաջնորդը հակված չէ առաջադրելու իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում. թերթ

21.11.2012, 11:17
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տվյալ պահին հակված չէ առաջադրելու իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» թերթը:
ԲՀԿ առաջնորդը հակված չէ առաջադրելու իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տվյալ պահին հակված չէ առաջադրելու իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Պարբերականը նշում է, որ երեք օր առաջ տեղի է ունեցել հերթական կուսակցական ժողովը, որը բավականին բուռն է անցել, քանի որ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարող կողմնորոշվել, թե ինչ անել հետագայում:

Թերթը գրում է, որ կուսակցության անդամների որոշակի մասը պնդում է առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական մասնակցության անհրաժեշտությունը, մյուսները կարծում են, որ պետք չէ ռիսկի դիմել:

«Միաժամանակ Ծառուկյանն ինքը շարունակում է լռություն պահպանել: Բանն այն է, որ Ծառուկյանի առաջադրումը շահավետ է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Սարգսյանին հարկավոր է հաղթել ուժեղ մրցակցին: Քոչարյանն էլ հույս ունի, որ միայն Ծառուկյանը կարող է ընտրություններին հաղթել Սարգսյանին»,-գրում է թերթը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը սերտորեն կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, շատերը նրան կուսակցության գաղտնի առաջնորդ են համարում: --0--