ԲՀԿ–ից պատգմավորները պատրաստ են ԵԽԽՎ–ում իրենց լիազորությունները զիջել Վարդան Օսկանյանին
09.10.2012,
16:05
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակությունում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելի կդարձնի։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակությունում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելի կդարձնի։
«ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, և մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին»,– ասվում է պատգամավորների հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից։
«Մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։ Մեզանից՝ որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք»,– ընդգծվում է փաստաթղթում։
Նախորդ երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի առաջին կետով (հանցավորին վստահված խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացնելը կամ վատնելը, այսինքն` հափշտակությունը) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-