ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը մտահոգված է Երևանի Ավագանու ընտրություններին գրանցված խախտումների մասին ահազանգերից
05.05.2013,
13:08
Երևանի Ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը 9/23 ընտրատեսամասում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ մտահոգված է քվեարկության ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերից։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը 9/23 ընտրատեսամասում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ մտահոգված է քվեարկության ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերից։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Իհարկե, մտահոգություն են առաջացնում այն ահազանգերը, որոնք ստացվում են մեր շտաբ, ինչպես նաև ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկատվությունը»,– ասաց Օսկանյանը։
Նա պարզաբանեց, որ հիմնականում ահազանգերը վերաբերում են վաղ առավոտից մի քանի ընտրատեղամասերում «անբացատրելի ակտիվությանը» և դրա հետևանքով առաջացած հերթերին, ինչպես նաև գունավոր գրիչների բաժանմանը։
Նա ասաց նաև, որ մարդկանց ընտրատեղամասեր են տանում խմբերով միկրոավտոբուսներով։
«Ամեն դեպքում, ես դեռ զերծ կմնամ գնահատականներից մինչև քվեարկության ավարտը»,– ասաց նա։
Օսկանյանը նշեց նաև, որ նա քվեարկեց հանուն Երևանի ապագայի։
«Այս ամսվա ընթացքում, կարծում եմ, մենք բոլորս գիտակցեցինք, որ այս ընտրությունները երկրի համար կարևորագույն նշանակություն ունեն, կարող են փոփոխությունների մեկնարկ հնարավորություն դառնալ»,– ասաց նա։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ԲՀԿ–ն համագործակցում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ` համատեղ աշխատելով ընտրատեղամասերում և տեղեկատվության փոխանակելով` խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–