Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Չինաստանը Հայաստանին տարեկան 5 մլն յուանի ռազմական օգնություն կհատկացնի

27.12.2013, 10:13
Չինաստանը Հայաստանին տարեկան 5 մլն յուանի ռազմական օգնություն կհատկացնի։ Համապատասխան համաձայնագիրը հինգշաբթի ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանը` Օհանյանի` ՉՇՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Չինաստանը Հայաստանին տարեկան 5 մլն յուանի ռազմական օգնություն կհատկացնի
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Չինաստանը Հայաստանին տարեկան 5 մլն յուանի ռազմական օգնություն կհատկացնի։ Համապատասխան համաձայնագիրը հինգշաբթի ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանը` Օհանյանի` ՉՇՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ի հետ:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնավորապես` քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-