Դաշնակցությունը չի մասնակցի ԱԺ խոսնակի և փոխխոսնակի թեկնածությունների համար անցկացվող քվեարկությանը
31.05.2012,
12:18
Դաշնակցությունը չի մասնակցի ԱԺ խոսնակի և փոխխոսնակի թեկնածությունների համար անցկացվող քվեարկությանը, հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Դաշնակցությունը չի մասնակցի ԱԺ խոսնակի և փոխխոսնակի թեկնածությունների համար անցկացվող քվեարկությանը, հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նախօրեին կայացած ՀՀԿ նիստի ժամանակ կուսակցությունն ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է Հովիկ Աբրահամյանի, իսկ փոխխոսնակների պաշտոնում Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները:
«Մեր խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի համար անցկացվող քվեարկությանը: Դառը փորձից ելնելով՝ ես միայն կոչ եմ անում նոր խոսնակին փորձել խորհրդարանի օրինական գործունեություն ապահովել»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նոր գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն ՝ 131 պատգամավորական տեղից 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական համակարգով): ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական համակարգով): Երրորդը ՀԱԿ-ն է՝ 7 տեղ:
Ժառանգությունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիրը» ստացել են 5-ական տեղ համամասնական համակարգով, սակայն ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ևս մեկական տեղ են ստացել մեծամասնական համակարգով:--0-