ԴԽ-ն վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

ԴԽ-ն վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրեց Եվրասիական տնտեսական միության Հայաստանի միանալու մասին պայմանագիրը։

Պայմանագրի ուժի մեջ մտնելով` կապահովվի Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին 2015թ. հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում` ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտների` պայմանագրի մասնակից պետությունների շուկա հասանելիության պատնեշների կրճատման գործընթացը։

Դրանով հիմք է ստեղծվում առևտրատնտեսական և կոոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ դիրքերի ամրապնդման համար։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին վավերացրեցին 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում պայմանագիր ստորագրվեց` ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:29 17.12.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×