Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը

25.06.2025, 15:07
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/ .«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը, հաղորդում է Արմենպրեսը։

Նշենք, որ այսօր առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։

Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։