Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-10

Ձերբակալվել է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը

26.02.2019, 17:51
Ձերբակալվել է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը:
Ձերբակալվել է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–