Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

01.07.2014, 12:59
Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:--0-