ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
17.03.2015,
12:35
ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: -0-