Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Ընդդիմադիր ՀԱԿ–ի ղեկավարը ՀՀ ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ

07.02.2013, 13:12
ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահական ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ։
Ընդդիմադիր ՀԱԿ–ի ղեկավարը ՀՀ ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահական ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ։

«Ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում»,– ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

Նա նշել է, որ ընտրությունների ելքի կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև «դրա մղձավանջային հետևանքներն ակնհայտ են» դառնում։

 «Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար»,– ասել է Տեր–Պետրոսյանը` նշելով, որ եթե այդ գործընթացը շարունակվի, Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։

ՀԱԿ–ի առաջնորդն ընդգծել է, որ բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տասը-քսան տարի հետո երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը...և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։

Հայաստանից զանգվածային արտագաղթելու գլխավոր պատճառը համատարած կոռուպցիան է, երկրի ու ժողովրդի անխնա կողոպուտը։

Տեր–Պետրոսյանն ընդգծել է, որ բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—