Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Էրդողանը զանգել է Պուտինին, քննարկել են ԼՂ հակամարտությունը

27.10.2020, 23:57
Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Էրդողանին արցախյան մարտերում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ
Էրդողանը զանգել է Պուտինին, քննարկել են ԼՂ հակամարտությունը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։

Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել էիրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության շրջանակում։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, տեղեկացրել է նաև ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են հրադադարի շուտափույթ ձեռքբերմանն ու ճգնաժամի լարվածության թուլացմանը», – նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։–0–