Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ. Փաշինյան

19.04.2019, 23:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:
Եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում պատասխանեց օգտատիրոջ այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:

«Այսօր կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է առանց դատական եզրակացության գույքի առգրավման մեխանիզմի ներդրումը: Սա անցումային արդարադատության տարրերից մեկն է, որի շուրջ անհրաժեշտ է աշխատել: Նմանատիպ մեխանիզմների արագ ներդրումն իր մեջ ռիսկեր է պարունակում, որովհետև կարող են լինել դեպքեր, երբ ունքը սարքելու տեղը տանք աչքն էլ հանենք»:

Այդ իսկ պատճառով, վարչապետի խոսքով, նման մեխանիզմները մեկ ամսում չեն ներդրվում:

«Դրանք պետք է մանրամասն քննարկվեն, փորձաքննություններ անցկացվեն: Պետք են միջազգային փորձագետների կարծիքներ, որ իմանանք, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Կա և մեկ այլ նյուանս` մի մոռացեք, որ գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե մենք հիմա բոլորին բռնենք, դատապարտենք և ենթարկենք անցումային արդարադատության, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ որպեսզի անցումային արդարադատությունը չլինի բացառապես կառավարության նախաձեռնություն, ապա որոշում է կայացվել ներառել դրա քննարկմանը նաև խորհրդարանը: -0-