Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ արդեն 2015 թ.-ի հունվարի 2-ից. ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է ԵՏՄ-ի անդամ դառնալ արդեն 2015 թ.-ի հունվարի 2-ից, ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստի ընթացքում տեղեկացրել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության և տնտեսական համագործակցության մարմինների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագիր են ստորագրել: Այն ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:
«Պայմանագրի վավերացումը սինխրոն է ընթանում, սակայն չի ստացվում դա անել միաժամանակ և նույն օրը», - նշել է Սիսոևան՝ ավելացնելով, որ Ղազախստանը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Սակայն ընդհանուր առմամբ մենք հույս ունենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրները ավարտել են վավերացումը և պատրաստ են, որպեսզի պայմանագիրը ուժի մեջ մտնի 2015 թ.-ի հունվարի 1-ից», - ավելացրել է նա:
Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորության մասին՝ Սիսոևան նշել է, որ Ղրղըզստանում այս պահին ճանապարհային քարտեզ է մշակվում, իսկ Հայաստանը դա արդեն արել է: «Միանալու պայմանագիրը պատրաստ է, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչինչ չխանգարի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում մենք կարծում ենք, որ նման պայմանագիր կստորագրվի, ինչը կնշանակի, որը Հայաստանը հնարավոր է ԵՏՄ-ի անդամ դառնա 2015 թ.-ի հունվարի 2-ից», - հայտարարել է Սիսոևան:
Ղրղըզստանի կառավարությունը 2011 թ.-ի գարնանը պաշտոնապես դիմել է ՄՄ-ին միանալու խնդրանքով: 2013 թ.-ի սեպտեմբերին ՄՄ մտնելու և ԵՏՄ-ի ձևավորման գործում մասնակցելու մտադրության մասին է հայտարարել Հայաստանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:57 29.09.2014