Բելառուսի խորհրդարանի վերին պալատը վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
19.12.2014,
20:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատն ուրբաթ ընդունել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացման օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի խորհրդարանի վերին պալատն ուրբաթ ընդունել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացման օրինագիծը։
Ուրբաթ ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատը ևս ընդունել էր այդ փաստաթուղթը։
ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Ավելի վաղ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանները։
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ–ի պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքված են ՄՄ–ի շրջանակում։ Նախատեսվում է, որ կվերանայվեն ԱՀԿ–ի անդամ հանդիսացող Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կսահմանվի ԵՏՄ–ի միասնական մաքսային սակագին (ՄՄՍ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Վավերացված պայմանագիրը նախատեսում է մեկից մինչև ութ տարի ժամկետով անցումային շրջան` ՄՄՍ–ից տարբերվող Հայաստանի ներմուծման մաքսատուրքի տոկոսադրույքները համապատասխանեցնելու համար, 12–60 ամիս` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման համար, 3 տարի` մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և իրավունքների պաշտպանության հարցերի համար։ Անցումային շրջանի ընթացքում ԵՏՄ անդամներն իրավունք ունեն սահմանել Հայաստան ներկրվող ապրանքներն իրենց տարածք տեղափոխելու հատուկ կարգ։
Բացի այդ, պայմանագիրը սահմանում է օտարերկրյա պետությունների տարածքով ապրանքների տեղաշարժման առանձնահատկություններ մաքսային տարանցման ընթացակարգի միջոցով` անհատականացման հատուկ միջոցների կիրառմամբ, այն կարգավորում է սանիտարական, անասնաբուժական–սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցառումների հետ կապված հարցերը։–0–