Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտ չէ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության համար. փորձագետ

Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտ չէ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների հարցը խոչընդոտ չէ ԵՏՄ–ին Երևանի անդամակցության համար, կարծում է «Բելոռուսկայա դումա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչվել են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման առարկա է»։ 

«Ղարաբաղյան խնդիրը եվրասիական ինտեգրման հարցերից առանձին խնդիր է։ Հայաստանն արդեն հիմա ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, Եվրոպայի Խորհրդի, ՀԱՊԿ–ի և ԱՊՀ–ի անդամ է, և նրա սահմանների հետ կապված ոչ մի բարդություն չի եղել», – հայտարարել է Գիգինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նա նաև ավելացրել է, որ հակասություններ միշտ գոյություն ունեն դաշնակիցների միջև, անգամ ԵՄ–ում և ՆԱՏՕ–ում լուրջ հակասություններ կան, և կարևոր է ոչ թե այդ հակասությունների գոյությունը, այլև դրանք լուծելու ունակությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Օդանկո. Եվրասիա» կայքի խմբագիր Սեմյոն Ուրալովն իր հերթին հայտարարել է, որ հարկավոր է տարբերել իրական քաղաքականությունը դրա մեկնաբանությունից` ընդգծելով, որ Ղազախստանի նախագահը պարզապես որոշել է սահմանել գոյություն ունեցող խնդիրը։

Նա նաև ավելացրել է, որ Արցախում արտադրված արտադրանքը մակնշումից հետո կարող է հանգիստ մատակարարվել ԵՏՄ–ի շուկաներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:56 06.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×