Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գագիկ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել կադրային կրճատումներից

13.03.2019, 16:09
Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե կադրային կրճատումներ, այլ նոր աշխատատեղերի ստեղծում, ԱԺ–ում չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել կադրային կրճատումներից

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե կադրային կրճատումներ, այլ նոր աշխատատեղերի ստեղծում, ԱԺ–ում չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Դուք գիտեք մեր ներկայացրած ծրագրի մասին։ Եթե ժողովուրդը հեղափոխություն է արել, ապա հարկավոր են ոչ թե կրճատումներ, այլ նոր աշխատատեղերի, ներդրումների ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, բանկային վարկերի և հարկերի տոկոսադրույքների նվազեցում։ Ինչպե՞ս են ապրելու կրճատման տակ հայտնված մարդիկ», – ասաց Ծառուկյանն` ընդգծելով, որ դեմ է նման կադրային քաղաքականությանը։


Ինչպես նշեց Ծառուկյանը, խոսքը ոչ թե 10 հազար, այլ 90 հազար մարդկանց կրճատման մասին է։

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաստաթղթում նշվում է, որ եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը` մոտ 3 մլն ՀՀ քաղաքացիներ։

«90 հազար մարդկանց պետք է ապահովել աշխատանքով, չէ՞ որ նրանք մեր հայրենակիցներն են։ Այսօր մարդը չպետք է գործազուրկ լինի», – ասաց նա։

Ծառուկյանի խոսքով, մինչև կադրային կրճատումներ իրականացնելը իշխանությունները պետք է բնակչությանն ապահովեն աշխատանքով և աշխատավարձով, այլ ոչ թե ավելացնեն գործազուրկների թիվն ու բարձրացնեն աղքատության մակարդակը։

«Այսօր յուրաքանչյուր երկրորդ մարդ վարկ ունի և չի մտածում լավ կյանքի մասին։ Նա մտածում է միայն այն մասին, թե ինչպես վճարի իր պարտքերը կամ վարկերը, որպեսզի չհայտնվի փողոցում», – ասաց Ծառուկյանը։–0–