Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

GALLUP-ի հարցման մասնակիցների ավելի քան կեսը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ

30.12.2025, 10:22
Դեկտեմբերի 24-27-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1000 մարդ
GALLUP-ի հարցման մասնակիցների ավելի քան կեսը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ GALLUP-ի սոցհարցման մասնակիցների ավելի քան 56%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Այսպես, հարցվածների 34,2%-ը նշել է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, 22,1%-ը՝ «ավելի շուտ» սխալ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, 22,5%-ը կարծում է, որ երկիրը շարժվում է «ավելի շուտ ճիշտ ուղղությամբ», իսկ 13,6%-ը՝ «լիովին ճիշտ ուղղությամբ»»,- նշել է Նավասարդյանը։

Դեկտեմբերի 24-27-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1000 մարդ։