Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Gallup International Association-ը որոշել է ԱԺ ընտրությունների ֆավորիտներին

23.11.2018, 17:28
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17–21–ը Հայաստանի ողջ տարածքում, հարցմանը մասնակցել է 1111 մարդ։
Gallup International Association-ը որոշել է ԱԺ ընտրությունների ֆավորիտներին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Gallup International Association–ը Հայաստանում հարցում է իրականացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` քաղաքացիների քաղաքական նախապատվությունները պարզելու համար։ 

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17–21–ը Հայաստանի ողջ տարածքում, հարցմանը մասնակցել է 1111 մարդ։

Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական ո՞ր ուժին կտայիք ձեր ձայնն ընտրություններին` հարցվածների 68,3%–ը նշել է «Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին, ներկայացնելով հարցման արդյունքները, նշել է Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ–ն, որի օգտին պատրաստ է իրենց ձայնը տալ հարցվածների 6.7%–ը, նրան են հետևում ՀՀԿ–ն (1,5%),  «Լուսավոր Հայաստանը» (1,2%), ՀՅԴ–ն (1%)։

«Մնացած քաղաքական ուժերը հավաքել են 1%–ից քիչ», – ասաց Նավասարդյանը։ 

«Իմ քայլն» արժանացել է հարցվածների ամենամեծ համակրանքին. դաշինքին ամբողջությամբ դրական է վերաբերվում քաղաքացիների 52,7%–ը։

ԲՀԿ–ի հասցեին «համեմատաբար դրական» է արտահայտվել քաղաքացիների 49,1% –ը։ Իսկ ՀՀԿ–ն արժանացել է հարցվածների 66,3% –ի «բացասական վերաբերմունքին»։

Հարցվածների մոտ 12,7 %–ը հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ 6,7%–ը դժվարացել է պատասխանել։–0–