Գերմանական GMP ընկերությունն ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
15.08.2024,
11:16
Փաշինյանը խոսել է ակադեմիական քաղաքի՝ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթի մասին, որն ուղարկել է գերմանական GMP ընկերությունը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում խոսել է Ակադեմիական քաղաքի մաստեր պլանի մասին։
«Գերմանական GMP ընկերությունը ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստերպլանի փաթեթը, որտեղ ֆունդամենտալ գործ է արված»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան է բացվելու և թե ինչպիսի բուսականություն պետք է լինի։
«Սա ցույց եմ տալիս, ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում: Ուրախ եմ, որ այդ կուլտուրան ևս մի կարևոր քայլ է անում հենց ակադեմիական քաղաքի առիթով»,- եզրափակել է Փաշինյանը:
@newsarmeniatiktok Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի Մաստեր պլանը #armeniantiktok #փաշինյան #yerevanarmenia ♬ оригинальный звук - newsarmenia.am