Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

11.12.2018, 12:39
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 70.43 տոկոսը։

«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ է հետևել այս տարի Հայաստանի Հանրապետությունում խաղաղ իշխանափոխությանը»,– ասվում է կանցլերի կայքէջում հրապարակված ուղերձում։

Մերկելը նշել է, որ Գերմանիան ցանկանում է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումների ճանապարհին` հենվելով Երևան իր կատարած այցի ընթացքում համաձայնեցված երկկողմ հարաբերությունների խորացմանը։

«Այդ առիթով ուրախ եմ և անհամբեր սպասում եմ մեր մոտակա հանդիպմանը»,– ասվում է կանցլերի ուղերձում։

Մերկելն այս տարվա օգոստոսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։


Դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցավ երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ -0-