Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ղարաբաղի դեմ դրոններ կիրառած իսրայելական ընկերությունն Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել

19.02.2019, 12:41
Aeronautics Defense Systems (ADS) իսրայելական ընկերությունը, որը Ղարաբաղի դեմ «կամիկաձե դրոններ» է կիրառել, բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, գրում է The Jerusalem Post թերթը։
Ղարաբաղի դեմ դրոններ կիրառած իսրայելական ընկերությունն Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Aeronautics Defense Systems (ADS) իսրայելական ընկերությունը, որը Ղարաբաղի դեմ «կամիկաձե դրոններ» է կիրառել, բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, գրում է The Jerusalem Post թերթը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հունվարի 27–ին դադարեցրել է Aeronautics Ltd. ընկերության` Ադրբեջանի խնդրանքով հայկական զորքերի դեմ կամիկաձե դրոնների անօրինական փորձարկման համար կասկածվող բարձրաստիճան երեք ներկայացուցիչների արտահանման արտոնագրերը։ Փետրվարի 5–ին պաշտպանության նախարարությունը թույլ է տվել ընկերությանը վերսկսել արտահանումը։

«13 մլն դոլարի երկամյա պայմանագիրը նախատեսում է Orbiter տեսակի դրոնների նորոգման աշխատանքներ»,– գրում է պարբերականը։


2017 թվականի օգոստոսին ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել Իսրայելից Ադրբեջանի անօդաչուների գնման վերաբերյալ։ Հաղորդվել է, որ ընկերության աշխատակիցներն ադրբեջանական զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ հարվածների իրականացմանը։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելափակել է իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության անօդաչուների մատակարարումը, ինչի հետևանքով տապալվել է 20 մլն դոլարի պայմանագիրը։

2018 թվականի ամռանն Իսրայելի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Aeronautics Ltd.–ի գլխավոր գործադիր տնօրեն Ամոս Մաթանին, գլխավոր տնօրենի տեղակալ Մեիր Ռիզմովիչին, զարգացման տնօրեն Հաիմ Հիվաշարին և մարքեթինգի տնօրեն Դևիդ Գոլդինին։

ԶԼՄ–ները հաղորդում են, որ 2017 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը 1.6 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Բացի անօդաչուներից, Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է, մասնավորապես, ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր։ -0-