Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի բացակայության պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է. ԼՂՀ ԱԳՆ

27.12.2012, 13:17
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանն ափսոսանքով է արձանագրում Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լուրջ առաջընթացի բացակայությունը։
Ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի բացակայության պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանն ափսոսանքով է արձանագրում Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լուրջ առաջընթացի բացակայությունը։

«Լուրջ առաջընթացի պատճառը գլխավորապես պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի»,– Ստեփանակերտում իր պաշտոնի զբաղեցման 100 օրվան և 2012 հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Միրզոյանը։

Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշեց դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:
Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր անվանեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը:         

Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկրում ԼՂՀ  ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:          
Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարևորությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-