Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվել

02.06.2025, 14:48
Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը
Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ներկաներին ողջունել է հայերեն։ Նա նշել է, որ Գորիսը Ֆրանսիայի համար առանձնահատուկ քաղաք է.

«Ֆրանսիացիների համար Գորիսը Սյունիքի խաչմերուկն է»,-ասել է նա։

Գորիսում Հայաստանի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը նշել է, որ առանձնահատուկ հուզմունքով է կանգնած ներկաների առջև և այսօրվանից պատրաստվում է անցնել իր պարտականությունների կատարմանը՝ որպես Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս։