Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԱԿ–ը հետաձգում է մարտի 1–ին նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` հավաքվել Երևանի Մյասնիկյանի հրապարակում

26.02.2013, 16:46
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անվավեր է հայտարարում ընթացիկ տարվա մարտի 1–ին Ազատության Հրապարակում նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` Երևանի Մյասնիկյանի հրապարակում հարգանքի տուրք մատուցել 2008թ.–ի մարտի 1–ին զոհվածների հիշատակին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀԱԿ–ից։
ՀԱԿ–ը հետաձգում է մարտի 1–ին նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` հավաքվել Երևանի Մյասնիկյանի հրապարակում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անվավեր է հայտարարում ընթացիկ տարվա մարտի 1–ին Ազատության Հրապարակում նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` Երևանի Մյասնիկյանի հրապարակում հարգանքի տուրք մատուցել 2008թ.–ի մարտի 1–ին զոհվածների հիշատակին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀԱԿ–ից։

«2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր և կարևորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսևորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը և, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին և համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին»,– նշեցին ՀԱԿ–ից։

Քաղաքապետարանն արտոնել էր մարտի 1–ին Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության կողմից հանրահավաքի անցկացումը։ Ինչպես իր հանրահավաքներից մեկում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինքը նախատեսում է մարտի 1–ին ասուլիս գումարել, որից հետո իր կողմնակիցների հետ կուղևորվի դեպի Մյասնիկյանի հուշարձան։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը փետրվարի 20–ից հանրահավաքներ է անցկացնում Երևանում և Հայաստանի մարզերում։ Անցած ուրբաթ նա հայտարարեց «բարևի հեղափոխության« մեկնարկի մասին։--0--