Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀԱԿ–ը որպես Հայաստանի նախագահի թեկնածու է տեսնում միայն Լևոն Տեր–Պետրոսյանին. Զուրաբյան

16.10.2012, 16:30
Հայ ազգային կոնգրեսը որպես Հայաստանի նախագահի թեկնածու տեսնում է միայն երկրի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, երեքշաբթի հայտնեց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ազգային կոնգրեսը որպես Հայաստանի նախագահի թեկնածու տեսնում է միայն երկրի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, երեքշաբթի հայտնեց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Ոչ մի քաղաքական ուժ մեզ միասնական թեկնածու չի առաջարկել... ՀԱԿ–ը դիտարկում է միայն մեկ մարդու` Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը»,– ասաց նա` պատասխանելով Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի` որպես միասնական թեկնածու, հավանական առաջադրման վերաբերյալ լրագրողների հարցին։

Զուրաբյանն ավելացրեց, որ Կոնգրեսը չի քննարկել որևէ «պահուստային թեկնածության» առաջադրման հարցը Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարման դեպքում։

«Մենք ամբողջովին կենտրոնացած ենք Տեր–Պետրոսյանի առաջադրման սցենարի վրա և հավելյալ տարբերակներ չենք դիտարկում»,– ասաց նա։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք, ինքը տարաձայնություններ ունի՞ ՀԱԿ–ի մյուս անդամների հետ նախագահական ընտրությունների համատեքստում, Զուրաբյանը նշեց, որ տարաձայնություններ է ունեցել Կոնգրեսի բազմաթիվ անդամների, այդ թվում` Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։

«Հակասություններն առաջընթացի շարժիչ ուժն են։ Եթե դրանք չլինեին, մենք չէինք կարող առաջ ընթանալ»,– ասաց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները ծրագրված են 2013 թվականի ձմռանը։ -0-