Երևանում «ՀԱՊԿ Ակադեմիայի» ստեղծման գործունեությունը դադարեցվել է. Բորդյուժա
07.10.2015,
16:18
Երևանում «ՀԱՊԿ Ակադեմիայի» ստեղծման գործունեությունն այս պահին դադարեցվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում «ՀԱՊԿ Ակադեմիայի» ստեղծման գործունեությունն այս պահին դադարեցվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ համատեղ իսկապես մշակում էր Հայաստանի տարածքում «ՀԱՊԿ ակադեմիայի»` որպես ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների մասնագետների նախապատրաստման կենտրոնի ստեղծման հավանականությունը։ Այդ նպատակով գրանցվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպությունը»,– նշել է Բորդյուժան։
Ըստ նրա, «ՀԱՊԿ ակադեմիայի» ստեղծման գաղափարին սատարել է Հայաստանի Հանրապետության գերագույն ղեկավարությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ակադեմիայի գործունեության համար պայմանների ստեղծման նպատակով վարձակալությամբ է հանձնել Երևանի հանրակրթական դպրոցի նախկին շենքը։
«Միաժամանակ, ՀԱՊԿ ոչ բոլոր անդամ–պետություններ են կողմ «ՀԱՊԿ ակադեմիայի» ստեղծման առաջարկին։ Բացի այդ, դժվարություններ են առաջացել նախագծի իրագործման աշխատանքների ֆինանսավորման հետ։ 2014 թվականին այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնեցմամբ ՀԱՊԿ քարտուղարությունը դադարեցրել է այդ նախագծի աշխատանքը»,– նշել է Բորդյուժան։
«Ներկայում «ՀԱՊԿ ակադեմիայի» ստեղծման գործունեությունը դադարեցվել է։ Ավելին` մասնագետների պատրաստման բոլոր խնդիրները Կազմակերպության համակարգում, որոնք պետք է լուծվեին Ակադեմիայի բազայի հիման վրա, իրագործվում են ՀԱՊԿ անդամ պետությունների այլ ուսումնական հաստատություններում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Զինվորական ակադեմիայում»,– ավելացրել է նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։