ՀԱՊԿ-ի դերն աճում է` տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված. հայկական խորհրդարանի խոսնակ
18.09.2012,
16:04
ՀԱՊԿ-ի դերն առավել կաճի այժմ, երբ տարածաշրջանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջունի ուղերձում, որն ընթերցվել է Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ-ի դերն առավել կաճի այժմ, երբ տարածաշրջանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջունի ուղերձում, որն ընթերցվել է Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում:
«ՀԱՊԿ-ն կարևոր գործոն է տարածաշրջանային և միջազգային մակարդակում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի հուսալի գործընկներից և համախոհներից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն է ունենում դրա գործունեությանը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Ըստ Աբրահամյանի՝ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության շրջանակներում առաջնահերթ խնդիր է հավաքական անվտանգության համակարգի կատարելագործումը, որը մշակվում է Հայաստանում անցկացվող Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների ժամանակ:
«ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ զարգացման դեպքում հատկապես բարձրացվում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որի շնորհիվ իրականացվում է կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների նորմատիվ-իրավական ապահովումը»,- ընգծել է նա:
Հայկական խորհրդարանի խոսնակն ավելացրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության ստեղծումը ՀԱՊԿ անդամ պետությունների միջխորհրդարանական փոխգործակցության կարևորության և արդյունավետության ակնհայտ վկայությունն է:
«Ես վստահ եմ, որ Համակարգող խորհրդակցության հաստատումը որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմ իր դրական ազդեցությունը կունենա ՀԱՊԿ-ի գործունեության վրա»,- նշել է նա:
Սեպտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Սեպտեմբերի 18-ին նիստի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ինչպես նաև այցելել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Նաև նախատեսված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրումը:
Սեպտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահները որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններին:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ընթացքում, որն անցկացվում է սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կիրառումը կմշակվի:
Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական համակազմերը և հատուկ նշանակության ուժերի և օպերատիվ խմբերի կառույցները, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի միջազգային դիտորդները: Ներգրավված համակազմերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 2000 մարդ:
Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո, ՀԱՊԿ-ի անդամ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկրների կողմից: -0-