Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ԱԳՆ օրակարգում չի դրվել․ ԱԳ փոխնախարար

26.11.2025, 14:30
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է  Հայաստանի՝  ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին և հայտնել, որ ԱԳՆ օրակարգում այն չկա
ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ԱԳՆ օրակարգում չի դրվել․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին և հայտնել, որ ԱԳՆ օրակարգում այն չկա։ 

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ձևավորվող իրավիճակի։ Ըստ կոնկրետ իրավիճակի՝ Հայաստանն ընդունում է որոշումներ»,-նշեց փոխնախարարը։ 

Սաֆարյանը խոսեց նաև ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելու մասին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ձևաչափը և քաղաքականությունն արդեն հայտարարվել է։ 

«Մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք․ չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»,- ասաց Սաֆարյանը։ 

Սաֆարյանի խոսքով՝ այս փուլում Հայաստանի քաղաքականությունը այդպիսինն է, և եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, դրա մասին կտեղեկացվի։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։