Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Աշնանը Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները

30.01.2015, 16:38
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները տեղի կունենան Հայաստանում 2015 թ.–ի սեպտեմբեր–հոկտեմբերին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Աշնանը Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները
ՄՈՍԿՎԱ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները տեղի կունենան Հայաստանում 2015 թ.–ի սեպտեմբեր–հոկտեմբերին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Զորավարժություններին նախատեսվում է հրավիրել ՄԱԿ–ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին», – հայտարարել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, նշել է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Արմավիրի մարզում գտնվող Բաղրամյանի անվան հրաձգարանում։

ՀԱՊԿ–n ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ–ի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը 2012 թ.–ի հունիսի վերջին հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը։–0–