Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումը

20.09.2012, 18:55
Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումը, ասվում է Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումը, ասվում է Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ ֆիլմի ստեղծումն ու տարածումն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր:

«Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը»,– ասվում է հայտարարության մեջ։

«Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, ՙորովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության՚ (Ա Կոր.14:3)»,– նշվում է փաստաթղթում։ –0–