Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայ ժողովուրդը պետք է շարունակի ուժեղ պետություն կառուցել. Երևանի փոխքաղաքապետ

24.04.2013, 14:13
Հայ ժողովուրդը պետք է շարունակի ապրել և ուժեղ պետություն կառուցել, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Հայ ժողովուրդը պետք է շարունակի ուժեղ պետություն կառուցել. Երևանի փոխքաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ ժողովուրդը պետք է շարունակի ապրել և ուժեղ պետություն կառուցել, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

«Ես ստիպողաբար Հայրենիքը կորցրած մարդկանց ընտանիքից եմ, և առաջին պատգամը, որ ստացա վաղ մանկությունից, այն է, որ պետք է շարունակել ապրել և ուժեղ պետություն կառուցել` ապացուցելով, որ մեզ անհնար է ջնջել աշխարհի քարտեզից»,– ասաց Արեյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-