Հայաստանի և Բելգիայի ապրանքաշրջանառությունը 2014 թվականին $150 մլն. է կազմել. Հայաստանի ԱԳՆ
27.04.2015,
13:51
Հայաստանի և Բելգիայի ապրանքաշրջանառությունը 2014 թվականին $150 մլն. է կազմել, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Բելգիայի ապրանքաշրջանառությունը 2014 թվականին $150 մլն. է կազմել, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկեցինք իրավապայմանագրային դաշտի հարցեր, առևտրի զարգացումը, որի ծավալը 2014 թվականին կազմել է $150 մլն., 2013-ին այն մոտ $200 մլն. էր։ Մենք, իհարկե, ավելի մեծ ներուժ ունենք, և անհրաժեշտ է նոր ծրագրեր զարգացնել այդ ուղղությամբ», - ասաց Նալբանդյանը։
Նա հայտնեց, որ կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր, մասնավորապես` Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։
Այդ կապակցությամբ Ռեյնդերսը նշեց, որ Հայաստանը և Բելգիան պետք է համագործակցություն զարգացնեն տարբեր ոլորտներում` հաշվի առնելով հայկական Սփյուռքի ներուժը։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է աշխատել տարբեր գործընկերների հետ, և այն փաստը, որ Եվրամիության հետ պայմանագրեր են կնքված, չի նշանակում, որ չի կարելի համաձայնություններ ունենալ հարևանների հետ, օրինակ` Ռուսաստանի կամ ասիական երկրների հետ», - ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Հայաստանը և Եվրամիությունը մտադիր են համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել մայիսի 21-22-ին տեղի ունենալիք Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, որտեղ մտնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։ -0-