Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը արգելափակել է ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները

04.09.2013, 11:19
Հայաստանը արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման իր հնարավորությունները` որոշելով անդամակցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, կարծում է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը։
Հայաստանը արգելափակել է ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման իր հնարավորությունները` որոշելով անդամակցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, կարծում է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը։

Երեքշաբթի ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է մտնել ՄՄ և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը

Ինչպես հայտնում է Ֆրանս Փրեսը, նա նշել է, որ ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում, սակայն երկու համակարգերն անհամատեղելի են։

«Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպությունների, որոնք տարբեր տարիֆային պահանջներ ունեն», - հայտարարել է նա:--0--